Ամերիկյան ավիակիրը երեք տարվա ընթացքում առաջին անգամ մտել է Պարսից ծոց


Ամերիկյան ավիակիրը երեք տարվա ընթացքում առաջին անգամ մտել է Պարսից ծոց

  • 27-11-2023 12:48:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ USS Eisenhower ատոմային ավիակրի գլխավորությամբ, Հորմուզի նեղուցով մտել է Պարսից ծոց, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
 
Գտնվելով Պարսից ծոցում ՝ խումբը «պարեկություն կիրականացնի միջազգային առանցքային ջրային ուղիներում ազատ նավարկություն ապահովելու համար» ՝ միաժամանակ կատարելով տարածաշրջանում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության առաջադրանքները, նշվում է հաղորդագրության մեջ:
 
Ավիակիրների հարվածային խմբում են USS Philippine Sea կառավարվող հրթիռային հածանավը, USS Gravely և USS Stethem կործանիչները և ֆրանսիական Languedoc ֆրեգատը։ Սա ամերիկյան ավիակրի առաջին մուտքն է Պարսից ծոց 2020 թվականից ի վեր։
 
Ընդհանուր առմամբ, ներկայումս Մերձավոր Արևելքում կա երկու հարվածային խումբ՝ մեկը USS Gerald Ford ավիակրով՝ Իսրայելի մոտ, երկրորդը՝ USS Eisenhower ավիակրով՝ Իրանի մոտ։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play