ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը. հուշագիր է ստորագրվել Ալբանիայի մրցակցային մարմնի հետ


ՄՊՀ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը. հուշագիր է ստորագրվել Ալբանիայի մրցակցային մարմնի հետ

  • 27-11-2023 12:57:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Ալբանիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Դենար Բիբան Տիրանայում տեղի ունեցած միջազգային համաժողովի շրջանակում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել:
 
«Եվս մեկ հուշագրի կնքմամբ վերահաստատում ենք մեր հանձնառությունը միջազգային մակարդակում խորացնելու փոխգործակցությունը մրցակցության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում: Այս համագործակցությունն առանցքային նշանակություն ունի գլոբալացվող բիզնես միջավայրում, որտեղ տնտեսավարողների միջև անդրսահմանային գործարքները լայն տարածում ունեն: Համատեղ ջանքերով մենք առավել արդյունավետորեն կարող ենք հասցեագրել հակամրցակցային գործողությունների, շուկայի խաթարման և  անբարեխիղճ մրցակցության հարցերը»,- իր խոսքում նշել է Գեղամ Գևորգյանը: 
 
Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները կհամագործակցեն տեղեկատվության և փորձի փոխանակման,  ուսումնասիրությունների  իրականացման, ուսումնական այցերի և փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և այլ հարցերում: 
 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play