Արայիկ Հարությունյանի և Ռևազ Ջավելիձեի բարձր հովանու ներքո Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ


Արայիկ Հարությունյանի և Ռևազ Ջավելիձեի բարձր հովանու ներքո Թբիլիսիում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

  • 28-11-2023 11:27:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Թբիլիսիում ներկա է գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին նվիրված համերգին: 
 
Միջոցառումը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո։ 
 
Համերգին ներկա են եղել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վրաստանի պետական մարմինների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հասարակական-մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ 
 
Իր ելույթում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը խոսել է Արամ Խաչատրյանի համաշխարհային համբավի մասին` նշելով վերջինիս դասական դարձած ստեղծագործությունների հեղինակությունը երաժշտագետների և երաժշտասերների շրջանում։ 
 
Համերգին հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play