Պետք է թույլ չտալ, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի. Ստոլտենբերգ


Պետք է թույլ չտալ, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի. Ստոլտենբերգ

  • 28-11-2023 12:51:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում նոյեմբերի 28-29-ը դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է կազմակերպության գլխավոր խնդիրները:
 
«Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված՝ ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի։ Մեկը Կիևին աջակցություն տրամադրելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից ի վեր: ՆԱՏՕ-ի շատ երկրներ Ուկրաինային օգնություն են տրամադրել նույնիսկ լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ։ Մյուս գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ պատերազմի, քանի որ դա կհանգեցնի ավելի մեծ տառապանքների, մահերի և ավերածությունների»,- հայտարարել է Ստոլտենբերգը:
 
Նա հիշեցրել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Նրա խոսքով՝ առաջնագիծը տեղափոխելու՝ Ուկրաինայի անկարողությունը հաստատում է, որ չի կարելի թերագնահատել Ռուսաստանին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է շարունակի աջակցել Կիևին:
 
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգի խոսքով, Ռուսաստանն ավելի թույլ է քաղաքական, տնտեսական և ռազմական առումով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play