Ադրբեջանն ու ԱՄՆ-ն վերսկսում են բարձր մակարդակի այցերը. Օ’Բրայենը կայցելի Բաքու


Ադրբեջանն ու ԱՄՆ-ն վերսկսում են բարձր մակարդակի այցերը. Օ’Բրայենը կայցելի Բաքու

  • 28-11-2023 14:02:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում համաձայնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերին այցելի Բաքու:
 
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ալիևը համաձայնել է այդ առաջարկին, բայց մի պայմանով, որ Վաշինգտոնը կվերացնի ԱՄՆ այցելելու արգելքը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար:
 
«Բլինկենն ընդունել է այդ առաջարկը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
 
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկություններին հայկական կողմը նոյեմբերի 21-ին է պատասխանել։
 
Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել նաև սահմանազատման հանձնաժողովների՝ Ադրբեջան-Հայաստան պայմանական սահմանին նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպման վերաբերյալ:
 
Ավելի վաղ՝ նոյեմբերի կեսերին, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանին ռազմական և այլ օգնության տրամադրումը, չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցելություններ, և Վաշինգտոնը Բաքվին հայտնել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, մինչև Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Դրանից հետո Բաքուն հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչների բարձր մակարդակի այցերն Ադրբեջան տեղին չեն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play