Ղարիբաշվիլի․ «Պաշտպանում ենք հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց»


Ղարիբաշվիլի․ «Պաշտպանում ենք հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց»

  • 28-11-2023 14:59:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Վրացական կողմը պաշտպանում է հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց», - այսօր Թբիլիսիում, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։
 
«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Վրաստանը պատրաստ է իր աջակցությունը հայտնել ցանկացած կառուցողական գործընթացի, որի նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը», - նշված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play