Հայաստանի վարչապետը և Կորեայի նախագահը պայմանավորվել են Սեուլում և Երևանում դեսպանատներ բացել


Հայաստանի վարչապետը և Կորեայի նախագահը պայմանավորվել են Սեուլում և Երևանում դեսպանատներ բացել

  • 28-11-2023 16:03:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Հեռախոսազրույցի արդյունքում, վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ, փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
 
Զրուցակիցներն անդրադարձել են հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: ՀՀ վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:
 
Այլ մանրամասներ հաղորդագրություն նշված չէ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play