Ադրբեջանն այսօր ևս 17 ընտանիք՝ 63 բնակչի տեղափոխում է Լաչին քաղաք. APA


Ադրբեջանն այսօր ևս 17 ընտանիք՝ 63 բնակչի տեղափոխում է Լաչին քաղաք. APA

  • 29-11-2023 11:10:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանն այսօր ևս 17 ընտանիք՝ 63 բնակչի տեղափոխում է Լաչին քաղաք, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
 
Ըստ լրատվամիջոցի, Լաչին քաղաքում մինչ օրս հաստատվածների թիվը հասավ 1389-ի՝ 363 ընտանիքի։
 
Դեռ տարեսկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ ծրագրում է մինչև տարեվերջ սկսել Լաչինի բնակեցման գործընթացը:
 
Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ 2022-ի օգոստոսին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը