Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին և ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են


Կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին և ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են

  • 29-11-2023 14:26:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Կարծում եմ՝ այս թեմայում պետք է խոսել ոչ թե հույս ունենալու, այլ կոնկրետ փաստ ունենալու մասին և դիրքորոշում հայտնել՝ իրականությունից ելնելով»:
 
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն այն մասին, որ ԱՊՀ ոչ պաշտոնական նիստին և ԵԱՏՄ մինչամանորյա գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվելու:
 
«Եկեք սպասենք կոնկրետ գործողությունների, հետո նոր կկարողանանք մեկնաբանել»,- ասել է Զախարովան:
 
Հիշեցնենք՝ Յուրի Ուշակովըն ավելի վաղ հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմումներին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը