Զախարովան չի անդրադարձել ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող խոսակցություններին


Զախարովան չի անդրադարձել ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող խոսակցություններին

  • 29-11-2023 14:36:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը՝ ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցությանը վերաբերող ազդակների մասին:
 
«Ինձ թվում է՝ պետք է հիմնվել ոչ թե հույսերի, այլ կոնկրետ փաստերի վրա և դիրքորոշում ձևավորել՝ ելնելով իրականությունից։
 
Եկեք սպասենք որոշակի գործողությունների և այդ ժամանակ մեկնաբանենք»,- ասել է Զախարովան:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը