ՀՀ իշխանությունը խնդրում է Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների, նրանք բոյկոտում են. Սամվել Բաբայան


ՀՀ իշխանությունը խնդրում է Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների, նրանք բոյկոտում են. Սամվել Բաբայան

  • 29-11-2023 15:30:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Խորհրդարանում կայացել է 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
 
Նիստից հետո Բաբայանը նշել է, որ անուններով չի խոսել, ներկայացրել է կոնկրետ փաստերը: Անդրադառնալվով սեպտեմբերի 19-ի գործողություններին՝ Բաբայանը հայտարարել է, որ Արցախը հանձնել են տեղի իշխանությունները:
 
«ՀՀ իշխանությունը չէր կարող ոչ մի բան անել, որովհետև չունի բանակ, չունի իր պաշտպանությունը, և Ադրբեջանը կոշտ հարցը դնում ա, որ չես կարող դու իմ ներքին հարցերին խառնվես: Հայաստանի իշխանությունը խնդրում է Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների, նրանք էլ դա բոյկոտում են, որովհետև Մոսկվայից ստացել են կարգադրություն, որ պիտի բոյկոտեն»,- ասաց Բաբայանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը