Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով


Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

  • 30-11-2023 14:09:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները:
 
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։
 
«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի խոսնակը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը