Բաքուն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը. Բայրամով


Բաքուն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը. Բայրամով

  • 01-12-2023 11:50:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նոյեմբերի 30-ին Հյուսիսային Մակեդոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանիարտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մասնակցել և ելույթ է ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 30-րդ հանդիպմանը։
 
Իր ելույթում Ջեյհուն Բայրամովը՝ ակնարկներ անելով Հայաստանին աջակցող և Ադրբեջանի քայլերը դատապարտող երկրներին, հայտարարել է, թե  ընտրովի մոտեցման խնդիրը հանդիսանում է միջազգային հարաբերությունների համակարգում առկա սպառնալիքներին և մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու ամենամեծ խոչընդոտներից մեկը։
 
Նա հավելել է, թե բացառիկ կարևոր է, որ հարգվեն Ադրբեջանի բռնատիրական մոտեցումները, մասնավորաեսնշելով, թե « միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետական սահմանների անձեռնմխելիության հարգումը կարևոր է»:
 
Փորձելով այս ամենի մեջ չկորցնել կեղծ «խաղաղասերի» իր կեցվածքը, Բայրամովը նաև հայտաարել է, որ Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։
 
«Չնայած չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը», -ասել է նա՝ նշելով, թե «այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը»։
 
Թե ինչ սուբյեկտների մասին է խոսքը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։
 
Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը