Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը


Այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը

  • 01-12-2023 12:47:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. SpaceX-ի Falcon 9 հրթիռով այսօր տիեզերք կարձակվի Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։
 
Արբանյակի թռիչքը տիեզերք կհեռարձակվի ուղիղ եթերով ժամը 21։00-ին։
 
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Հայասաթ-1»-ի թռիչքը տիեզերք հետաձգվել է 2 օրով և այն երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին:
 
Ըստ նախարարության՝ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք»-ի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:
 
Արբանյակը մշակած «Բազումք»-ն այս տարվա սեպտեմբերի 7-ին նախարարության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:
 
Հայաստանը իր առաջին արբանյակը տիրեզերք է արձակել 2022-ի մայիսին։ Պաշտոնական տեղեկության համաձայն, ArmSat-1 արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը