Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի վերջին առաջարկներին Բաքուն դեռ չի արձագանքել


Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի վերջին առաջարկներին Բաքուն դեռ չի արձագանքել

  • 04-12-2023 12:24:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Խաղաղության պայմանագրի վերջին տարբերակի շուրջ պաշտոնական Երևանի առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել, «Ազատության» հարցին ի պատասխան, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
 
«Երբ պատասխան լինի, կնշենք»,- կարճ ասաց Սաֆարյանը։
 
Փոխարտգործնախարարը, որ վերջերս խորհրդարանում հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում են, հրաժարվեց ոչ միայն այդ, այլ նաև օրերս տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի անդամների հանդիպումից մանրամասներ հայտնել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը