Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են


Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են

  • 04-12-2023 14:06:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում են Ֆանսիայի Սենատի կայքում հրապարակված՝ 2024 թվականի երկրի պաշտպանական բյուջեի նախագծից։
 
««Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են»,–նշված է կայքում։
 
Ըստ հաղորդագրության, Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը