Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը


Հայաստանը դատի կտա՞ Ռուսաստանին՝ պայմանագրային դրույթները չպահպանելու համար. մանրամասնում է Հրաչյա Սարգսյանը

  • 04-12-2023 14:18:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական ժամանակ. «Այս պահի դրությամբ ՌԴ-ից զենքի մատակարարում չի եղել»:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
 
Հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է ՌԴ-ին միջազգային հարթակներում պայմանագրային դրույթները չպահպանելու համար դատի տալու հարցը, Սարգսյանը պատասխանեց, որ գործը դրան չի հասնի. «Կարծում եմ՝ գործը դրան չի հասնի, գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի»:
 
Սարգսյանը նաև նկատեց՝ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն