Ադրբեջանի օմբուդսմենի պնդմամբ, Հայաստանը պետք է հատուցի ականների հասցրած վնասների համար


Ադրբեջանի օմբուդսմենի պնդմամբ, Հայաստանը պետք է հատուցի ականների հասցրած վնասների համար

  • 04-12-2023 15:15:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի, ասել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան:
 
Նա ելույթ է ունեցել «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով համաժողովում:
 
«Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ահաբեկչության համար»,- հայտարարել է Ադրբեջանի օմբուդսմենը։
 
Նրա փոխանցմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականների պայթյուններից զոհվել է 65 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ: Եվս 272 մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը