ԱԺ-ն մերժել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ չընդգրկելով 6-րդ նստաշրջանի օրակարգում
05-12-2023 14:56:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ազգային ժողովի 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ներառված է հարցը, որը ներկայացվել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով, ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Հայաքվե» անունով հայտնի քաղաքացիական նախաձեռնությանը, տեղեկացրեց, որ նստաշրջանի օրակարգ ներգրավելու համար հարցը պետք է քվեարկվի առանձին:
Պետաիրակավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել է, որ ընդդիմության նախաձեռնության մասով հանձնաժողովն ունեցել է եթե ոչ ամենաերկար, ապա բավական երկար նիստերից մեկը, հանգամանալից քննարկվել է հարցը:
«Մենք զգուշացրել ենք ձեզ, որ ԱԺ կանոնակարգ օրենքներով և աշխատակարգով հնարավոր չէ նախագծի լրամշակում, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել որևիցե առաջարկին, որը պետք է ներկայացվի: Եթե հետաձգվեր նախագծի քննարկումը, ապա, հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի համաձայն, նախագիծը դիտարկվելու էր որպես ԱԺ-ի կողմից փաստի ուժով մերժված և դրանով կանխարգելվելու էին նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հետագա գործողությունները, որոնք հիմնված են ոչ թե ԱԺ կանոնակարգ օրենքի, այլ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի վրա»,-նշել էՎարդանայնը:
«ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ նախագիծը խնդիր չի լուծելու և այլ բազմաթիվ խնդիրներ է ստեղծելու:
Քվեարկության արդյունքում նախագիծը 26 կողմ, 57 դեմ և 0 ձեռնպահ ձայներով մերժվել է և չի ընդգրկվել 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում: