Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը


Ստրասբուրգում ներկայացվել է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը

  • 05-12-2023 15:12:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգողների ամենամյա ժողովը: 
 
Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես Եվրոպական ժառանգության օրերի Հայաստանի Հանրապետությունում ազգային համակարգող:
 
Հարություն Վանյանը Ստրասբուրգում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 մշակութային օջախներում անցկացված «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման մասին հաշվետվությունը։ Առանձնակի շեշտադրվել է փակման արարողությունը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Հաշվետվության ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմանը և ԼՂ տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։ 
 
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի  համակարգող Սերգեյ Բազարիայի հետ քննարկվել է նաև «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագիրը, որին Հայաստանը կմասնակցի առաջին անգամ։ Բանակցությունների արդյունքում ՀՀ-ն իրավունք է ստացել մինչև 2023 թ․ մարտի 15-ը ներկայացնել ներքին մրցույթում հաղթող աշխատանքը։ Նշյալ համաեվրոպական մրցույթում հաղթած երիտասարդները հնարավորություն կունենան այցելել Ստրասբուրգ քաղաք։
 
Քվեարկությամբ ընտրվել են նաև «Եվրոպական ժառանգության օրեր»  ծրագրի 2024-2028 թթ․ համաեվրոպական խորագրերը։
 
ՀՀ ԿԳՄՍՆ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն