ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը


ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային և Իսրայելին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը

  • 07-12-2023 11:33:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ Սենատն արգելափակել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 100 միլիարդ դոլարի օգնության մասին օրինագծի քննարկումը: Այն շարունակելուն դեմ է քվեարկել 51 սենատոր, կողմ՝ 49-ը:
 
Քննարկումը սկսելու համար անհրաժեշտ էր 100 ձայնից 60-ը։ Հանրապետականները պնդել են, որ օգնության փաթեթը պետք է ներառի նաև ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անվտանգության ապահովման միջոցները:
 
Քվեարկությունից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օրենսդիրներին կոչ է արել աջակցել Կիևին օգնություն հատկացնելու նախագծին: Նրա խոսքով՝ Ուկրաինային ֆինանսավորելը չի կարելի դադարեցնել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը