Փոփոխվել են հիփոթեքով բնակարան ձեռք բերող զինծառայողների աջակցության պայմանները


Փոփոխվել են հիփոթեքով բնակարան ձեռք բերող զինծառայողների աջակցության պայմանները

  • 07-12-2023 12:18:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Կառավարությունը այսօրվ նիստում հավանություն տվեց նախագծի, որով փոխվում են հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերող զինծառայողներին աջակցության պայմանները:
 
Ըստ այդմ, այսուհետ զինծառայողներին կտրամադրվի 2.5 միլիոն դրամ, նախկին վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 միլիոն 237 հազար 800 դրամ, իսկ վարկի տոկսոների սուբսիդավորումը 5 տոկոս, նախկին՝ 3-ի փոխարեն:
 
«Կարևոր է նշել, որ 2022, 2023 թվվականների ընթացքում հնարավություն է տրվել ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, որը գերազանցել է գործող ծրագիրը: Հիշեցնեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանաված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է նման հնարավորությունից օգտվել, բայց որպես օրինակ նշեմ, որ այս տարի 1100 հայտ ներկայացրած զինծառայողներին մենք այդ հնարավորությունը ընձեռել ենք»,- ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
 
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյնաը նկատեց՝ նախկինում զինծառայողները դիմում էին նախարարությանը և բյուջեյով հատկացված միջոցների շրջանակներում տեղի էր ունենում վիճակահանություն և մարդիկ ձեռք էին բերում բնակարան. «Հիմա արդեն 2-րդ տարին է մենք այդ վիճակահանությունը չենք անում: Իհարկե բյուջեով նախատեսվածից ավելի շատ մարդիկ են դիմում բնակարան ձեռք բերելու համար և մենք նայելով բյուջետային հնարավորույթունները բոլորի հայտն ըստ էության բավարարում ենք»:
 
Վաչապետը նաև ուրախությամբ նշեց, որ փաստացի բնակարան ձեռք բերած զինվորականների թիվը աճել է. «2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 230 զինծառայող, 2021 թվականին՝ 249, իսկ արդեն 2022 թվականին 558 զինծառայող: Այս պահին ծրագրից օգտվել են շուրջ 1030 զինծառայողներ, որի մեծ չի մտնում ընթացիկ՝ 2023 թվականը»:
 
Կառավարության ղեկավարը նաև նշեց, քանի որ զինծառայողների ատեստավորման գործընթաց է տեղի ունենում և ատեստավորումն անցած զինծառայողների ֆինասական հանարվորությունները մեծանում են, ակնկալում են, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես կմեծանա:
 
«Ըստ էության եթե այս տեմպը կարողանանք պահել շատ շուտով կարձանագրենք, որ զինծառայողների բնակարանային ապահովվածության հարցը ոչ միայն լուծվել է, այլև մեխանիզմ է դրվել հետագայի համար:
 
Իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված ուսանողները, ովքեր ծառայության կանցնեն ԶՈՒ-ում կստանան բնակարաններ»,- ասաց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը