Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին. Շտեֆեն Հեբեշթրայթ


Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին. Շտեֆեն Հեբեշթրայթ

  • 08-12-2023 12:13:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Գերմանիայի դաշնային կառավարությունը բարձր է գնահատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու պետության ղեկավարների քայլերը: Կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթն իր X-ի էջում գրել է.
 
«Գերմանիան ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ համարձակ քայլերի և վստահություն ձևավորելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը