08-12-2023 14:00:57 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է այն տեղեկությունները, որ երեկ Հրազդան քաղաքում շների զանգվածային սպանդ է տեղի ունեցել։
ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ երեկ՝ ժամը 22։40ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի մոտ թափառող շների վրա են կրակել:
«Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ դեկտեմբերի 7-ի՝ ժամը 22։30-ից մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 00։30-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում լսվել են շների ոռնոցներ: Նույն ժամանակահատվածում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվել է 2 սատկած և 1 վիրավոր շուն»,- հայտնեցին մեզ հետ զրույցում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: