Մեկնարկել է «Էժեն Իոնեսկու» ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը


Մեկնարկել է «Էժեն Իոնեսկու» ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը

  • 08-12-2023 14:34:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության համակարգմամբ մեկնարկել է «Էժեն Իոնեսկու» 2023-2024 ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը։
 
Ծրագիրը հնարավորություն է  տալիս դոկտորանտներին և դասախոս-հետազոտողներին օգտվել եռամսյա հետազոտական շարժունությունից՝ ծրագրի հետ համագործակցող Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում:
 
Ծրագրի թիրախային լսարանն են կազմում դոկտորանտները և դասախոս–հետազոտողները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) անդամ և դիտորդ երկրներից, ինչպես նաև Ալժիրից:
 
Ծրագիրն ընդգրկում է 2024 թ. մայիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածը:
 
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի  դեկտեմբերի 23-ն է:
 
Մանրամասն տեղեկությունները հասանելի են https://tinyurl.com/3aemmt7m
հղումով։
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն