Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը


Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

  • 08-12-2023 15:55:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ողջունել է Ավստրիայի արտգործնախարարությունը:
 
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Դա խթան կհանդիսանա ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և բարգավաճման համար: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ աջակցել այդ ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը