ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում համատեղ հայտարարությունն օգտագործել տևական խաղաղության ապահովման համար

  • 09-12-2023 11:41:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը` հարաբերությունները կարգավորելու մտադրության վերաբերյալ և հուսով է, որ այն կծառայի տևական խաղաղության ապահովմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:
 
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում այս համաձայնագիրն օգտագործել փոխադարձ վստահության զարգացման և տևական խաղաղության ապահովման համար` ի շահ սեփական ժողովուրդների ու տարածաշրջանի»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը