ՃՏՊ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ


ՃՏՊ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ

  • 09-12-2023 11:50:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 9-ին, ժամը 07:24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Մ․ ծնված 1991 թ.) բախվել է կայանած «GAZelle» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1962 թ.), որն էլ վրաերթի է ենթարկել Ն․ Մ․-ին (ծնված 1987 թ.)․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը արգելափակվել է։
 
Ն․Մ․-ն և Հ. Մ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ին (ծնված 1963 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
 
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play