Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին


Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին

  • 09-12-2023 12:22:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը մի շարք հրթիռային հարվածներ է արձանագրել Լիբանանի տարածքից և պատասխան կրակ է բացել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
 
«Գիշերվա ընթացքում մի շարք արձակումներ են գրանցվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել հրթիռների արձակման աղբյուրների ուղղությամբ», - ասվում է բանակի հայտարարության մեջ։
 
Նշվում է, որ գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման մի շարք թիրախների, այդ թվում՝ կառավարման կենտրոններին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը