Խաղաղության հարցում լավատեսությունը մեծացել է, բանակցությունների համար լուրջ խոչընդոտներ չկան. Ալիև


Խաղաղության հարցում լավատեսությունը մեծացել է, բանակցությունների համար լուրջ խոչընդոտներ չկան. Ալիև

  • 09-12-2023 13:31:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իլհամ Ալիևը Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է՝ եթե Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չստորագրեն, դա շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Նա հերթական անգամ Հայաստանին է մեղադրել՝ խաղաղության գործընթացն իբր ձգձգելու համար:
 
Միաժամանակ, Ալիևն ընդգծել է, որ խաղաղության հասնելու հարցում լավատեսությունը մեծացել է, իսկ բանակցային գործընթացն առաջ մղելու ճանապարհին, նրա խոսքով, լուրջ խոչընդոտներ այլևս չկան: Ալիևը հավելել է՝ «Շուրջ երեք տարի տևող բանակցությունների ընթացքում Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ընդգրկել Ղարաբաղում հայկական փոքրամասնության հարցը: Բայց դրա դիմաց պետք է ներառվի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցը: Իսկ դրան հայկական կողմը դեմ է»,- նշել է Ալիևը, հավելել՝ եթե այս հարցը լուծվի, այլևս որևէ խնդիր չի մնա:
 
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն այժմ ուսումնասիրում է խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները:
 
«Աշխատանքային մակարդակով տարբեր խողովակներով կապ ենք պահպանում տարբեր պաշտոնյաների միջև։
 
Խաղաղությունն այլընտրանք չունի»,- նշել է Ալիևը, հավելել՝ Ադրբեջանը ցանկանում է վստահ լինել, որ Հայաստանն ապագայում, իբր, տարածքային պահանջներ չի ներկայացնի Ադրբեջանին։
 
Անդրադառնալով սեպտեմբերի 19-ի դեպքերին՝ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, թե իբր ոչ ոք չի ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին հեռանալ, իսկ եթե նրանք ուզում են վերադառնալ, Ալիևի ձևակերպմամբ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play