Կապիտուլյացիան ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, ԼՂ-ի գլուխը կերան, հիմա էլ ուզում են ՀՀ-ինը ուտել. Պապոյան


Կապիտուլյացիան ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը, ԼՂ-ի գլուխը կերան, հիմա էլ ուզում են ՀՀ-ինը ուտել. Պապոյան

  • 11-12-2023 15:28:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մենք չենք ուզում ունենալ հայրենիք, մենք ուզում ենք ունենալ պետություն»:
 
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով խաղաղության գործընթացին:
 
Վերջինս նաև նկատեց՝ բոլոր մնացած քայլերը, որ արվում են, ռումբ են ՀՀ պետականության տակ:
 
«Ինչ է նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հորդորեն՝ գործընթացներ սկսեն, որոնց արդյունքում ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում, օրինական ընտրված նախագահին հանեն, ընտրվի, նշանակովի մարդ, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քիչ էր մնում թռչկոտեին, և երբ մենք ասում էինք՝ ժողովուրդ ջան, դա ռումբ է ԼՂ-ի տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք: Հիմա տեսանք՝ ով է իրական դավաճանը, տեսանք՝ ով կապիտուլյացիա ստորագրեց: Իրական կապիտուլյացիա ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե Սամվել Շահրամանյանը, որովհետև իրենք էին թռչկոտում Երևանում ուրախությունից և այդ երևույթից, որ տեղի էր ունեցել»,- ասաց Պապոյանը:
 
Վերջինս նկատեց՝ ինչ է նշանակում գնան կապիտուլյացիա ստորագրեն, լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ ԱԺ-ն լուծարեն, գան ՀՀ-ում ԼՂ ԱԺ նիստ անեն: Ըստ նրա՝ դա ռումբ է ՀՀ-ի դեմ և անթույլատրելի է. «Չի կարելի է պաթոսախառը հայրենասիրական բաներով ՀՀ-ի դեմ գործողություններ անել: Եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, խորհուրդ եմ տալիս խելքի գալ: Եթե դա մտածված դավաճանական գործողություն է արտաքին պետությունների հովանավորությամբ և աջակցությամբ, ապա սա ևս կբացահայտվի, ինչպես ամեն ինչ է բացահայտվել այս 30 տարիների ընթացքում»:
 
Պապոյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ չի կարելի գնալ կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ ՀՀ-ի տակ ռումբ դնել: «Այո, փորձեր կան ամեն օր, անընդհատ, և այդ բոլոր փորձերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի: Ամենակարևորը ՀՀ-ն է, մեր եռագույն դրոշը: Չես կարող գնալ լուծարել, հետո գալ էստեղ նիստ անել, դա ՀՀ-ի դեմ ուղղված գործողություն է, և նա, ով ՀՀ-ի դեմ գործողություն է անում, իմ անձնական թշնամին է»,- նշեց Պապոյանը:
 
Պատգամավորը նաև հիշեց՝ 30 տարի ՀՀ նախկին կոռումպացված իշխանություններին ասում էին՝ ինչո՞ւ թոշակը չի բարձրանում, ինչո՞ւ աշխատավարձը չի բարձրանում, ինչո՞ւ է ՀՀ-ում կոռուպցիա, ինչո՞ւ է օլիգարխը կարողանում մարդ սպանել, պետական պաշտոնյան կարողանում մարդ ծեծել, ասում էին՝ ժողովուրդ ջան, դե Արցախի համար ենք անում, զենք ենք առնում. «Այսինքն՝ այդ ամեն ինչը, կոպեկ-կոպեկ հավաքածը տարան տվեցի ադրբեջանցիներին, կապիտուլյացիա ստորագրեցին, ԼՂ-ն վարի տվեցին, հիմա ՀՀ-ն վարի տան, հերիք չէղա՞վ»:
 
Պատգամավորը շեշտեց՝ ՀՀ-ի անկախությունից և տարածքային ամբողջականությունից մի քայլ ետ չեն անելու. «Դա ՀՀ-ի օրակարգը չէ, կարող է Ադրբեջանի օրակարգն է, կարող է երրորդ երկրի օրակարգն է, բայց մեր օրակարգը չէ: Էլի եմ կրկնում՝ ԼՂ-ի գլուխը կեան, չպիտի թույլ տանք՝ ՀՀ-ի գլուխն էլ ուտեն»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play