ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում. դեսպանություն


ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում. դեսպանություն

  • 11-12-2023 15:47:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ:
 
«Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ, որը կոչված է Սևանա լճի հարակից տարածքում ամրապնդել հասարակական անվտանգությունն ու պայքարել ապօրինի գործողությունների դեմ:
 
ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը՝ մշակելով ուսումնական ծրագրեր և գործնական հմտություններ փոխանցելով բոլոր սպաներին: ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին օրենքի գերակայության հաստատման և իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play