Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան


Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան

  • 14-12-2023 12:06:40   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների վրա և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցառումները։ «Նոյյան Տապան»-ի համար այս հայտարարությունը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
Գերիների փոխանակման համատեղ որոշումը ողջունում են և կողջունեն դեռեւս  շատ պետություններ։ Կանադայի արտգործ նախարարության հրապարակած հայտարարությունը սակայն ունի կարեւոր առանցք՝ ինչպես դուք եք նշում։
 
Նախ՝ պարզ տեքստով ասվում է, որ Արցախի բանակցային գործընթացը շարունակվելու է և դրան աջակցում է Օթավան, ինչը ենթադրում է, որ չեն համարում, որ արցախյան հիմնահարցը փակվել է։ 
 
Ավելին այստեղ արվել է կարեվորագույն հղում՝ Հելսինկյան եզրափակիչ  ակտի սկզբունքներին, որոնց հիման վրա էլ ընթանում էին բանակցությունները։ Նման դիրքորոշումով Կանադան շրջում է Բաքվի մարտավարությունը ոչ միայն հարցը չփակելու, այլ նաև ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները վերսկսելու առումներով։ 
 
Արձանագրենք, որ հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքներից 8-րդը խոսում է ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին։ Արժի նշել որ վերջերս Կանադայի արտգործ նախարարը ժամանել էր Երևան  ներկա լինելու համար ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացմանը։ Նրան նախորդել ու հաջորդել էին Կանադայում ՀՀ դեսպանի և Հայ Դատի Կանադայի հանձնախմբի հերթական հանդիպումները արտգործ նախարարի հետ։
 
«Կանադայի այս հայտարարությունը չպետք է անարձագանք թողել։ Սա կարող է հիմք ծառայել հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության», եզրափակեց Շահան Գանտահարյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play