ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը<br /> կգլխավորի Ջոն Քերրին<br />


ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը
կգլխավորի Ջոն Քերրին

  • 16-12-2008 16:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նոր գումարման Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Ինչպես հայտնել է Սենատի քարտուղարության ներկայացուցիչը, Քերրիի, ինչպես նաեւ Սենատի մյուս բոլոր կոմիտեների նախագահների նշանակումը պետք է հաստատվի Սենատի հատուկ բանաձեւով, որը, ինչպես սպասվում է, կընդունվի հունվարին, երբ կսկսի նոր գումարման Սենատի աշխատանքը: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Քերրին կփոխարինի դեմոկրատ սենատոր Ջոզեֆ Բայդենին, որն այժմ ԱՄՆ-ի ընտրված փոխնախագահն է: Սենատի նոր կազմում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը նախկինի պես կզբաղեցնի հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը:
Նոյյան տապան  -   Միջազգային