Ո՞րն է Ադրբեջանի նպատակը


Ո՞րն է Ադրբեջանի նպատակը

  • 23-12-2023 11:54:29   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023թ. դեկտեմբերի 15-ին Երևանում ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում, մասնավորապես, հայտարարել է. «…սահմանազատման գործընթացը, նաև այդուհետ սահմանագծման, կարծում եմ՝ բավականին երկար կտևի, որովհետև արդեն մի քանի անգամ ասել եմ, դա շատ բարդ գործընթաց է»:
 
Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի աշատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը 2023թ. դեկտեմբերի 19-ին Լոնդոնում ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած զրույցում, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում իր հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղության պայմանագրի կնքման համար և կարծում է, որ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին …սահմանների սահմանագծման հարցը պետք է անջատվի խաղաղության պայմանագրի քննարկումներից»:
 
Վերոնշյալ մեջբերումները հաշվի առնելով՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացության. շատ լավ հասկանալով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցի կարգավորումը տևելու է շատ երկար՝ Ադրբեջանը կարևորություն չի տալիս նշված հարցին: Փոխարենն Ադրբեջանի գործող վարչակազմը կենտրոնացել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի վրա և ձգտում է հասնել Հայաստանի հետ տվյալ փաստաթղթի ստորագրմանը, որով Հայաստանն առաջին անգամ գրավոր կերպով կընդունի Արցախի պատկանելիությունը Ադրբեջանին:
 
 
Քաղաքագետ Ստեփան Հասան -Ջալալյան 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play