Իտալական «Միլանի» կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը, Goal պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Ի դեպ, հոլանդացին գոլի հեղինակ է դարձել «Ֆիորենտինայի» հետ կայացած հանդիպման ժամանակ, որն ավարտվել է միլանյան ակումբի 2-1 հաշվով հաղթանակով:
-Ես շատ ասեկոսեներ եմ լսում իմ այստեղ կամ այնտեղ տեղափոխվելու վերաբերյալ: Ճիշտ է ես շատ առաջարկներ եմ ստացել տարբեր եվրոպական եւ բրազիլական ակումբներից, սակայն ապագայիս հարցում կկողմնորոշվեմ միայն «Միլանի» կողմից առաջարկ չստանալու դեպքում: Ամեն դեպքում իմ մտքերը հիմա միայն «Միլանի» եւ սկուդետոն նվաճելու հետ են կապված, - նշել է Զեեդորֆը:
Հիշեցնենք, որ 35-ամյա լեգենդար ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվելու է այս տարվա ամռանը: