Մահացել է Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսը<br />


Մահացել է Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսը

  • 12-12-2008 18:40:00   | Կիպրոս  |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Նիկոսիայի հիվանդանոցում 74 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից վախճանվել է Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսը: Պապադոպուլոսը 1950-ական թվականների վերջից ակտիվորեն մասնակցում էր Կիպրոսի անկախության համար մղվող շարժմանը: Երկրի անկախացումից հետո նա զգալի թվով պետական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում` նախարարական: 2000 թվականին Պապադոպուլոսը ընտրվում է Դեմոկրատական կուսակցության նախագահ, իսկ 2003 թվականի փետրվարին հաղթում նախագահական ընտրություններում: Նա այդ պաշտոնում էր մինչեւ 2008 թվականի փետրվար ամիսը:
Նոյյան տապան  -   Միջազգային