ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը

  • 30-01-2024 16:13:24   |   |  Մեկնաբանություն

«Ինչպե՞ս եք մեկնաբանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը, առ այն, որ Գազայի հատվածի սահմանները չպետք է փոփոխվեն».«Նոյյան Տապան»ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
 
 
 
Իսրայել -Համաս հակամարտության ուղղությամբ  ՄԱԿ-ի մի քանի դիրքորոշումի անդրադառնալն օգտակար է ,կարծում եմ։
 
Հրադադարի անմիջական հաստատումի կոչը ՄԱԿ-ի  կողմից բուռն քննադատությունների տեղի տվեց Թել -Ավիվի կողմից։
 
Այդ քննադատությունները հանգեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի հրաժարականի պահանջին, երբ նա դատապարտելով հանդերձ Համասի գործողությունները չարդարացրեց Իսրայելի կողմից բնակչության հրթիռակոծումը։
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականի պահանջը անարձագանք մնաց։ Ուշագրավ էր նաև ՄԱԿ-ի բանաձևերին պետությունների ներկայացուցչիների քվէարկության պատկերը։
 
Իսրայելը աշխատում է նախկինի նման խաղի կանոններ թելադրել ՄԱԿ-ում։ Նույն արդյունքները չեն գրանցում և այդ առումով իրավիճակ է փոխվել։ Ձեր նշած հայտարարությունը պետք է ընկալել քաղաքական այս պարունակում։ Վարչատարածքային կամ սահմանային փոփոխություններ չեն լինելու։
 
Սա ածանցյալ նախադրյալ է «երկու պետություն» միջազգայնացվող օրակարգին, ինչը դարձյալ իսրայելյան կանոնների լրջագույն խախտում է։
 
Կարելի է արձանագրել, որ միջազգային քաղաքականություն է փոխվել Թել -Ավիվի նկատմամբ։
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play