Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա


Eurowings ավիաընկերությունն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա

  • 05-02-2024 13:07:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Eurowings ավիաընկերությունը մեկնարկում և վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ:
 
Բեռլին-Երևան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն ս.թ. մայիսի 4-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ - յուրաքանչյուր շաբաթ:
 
Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. փետրվարի 12-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ - յուրաքանչյուր երկուշաբթի:
 
Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն ս.թ. մայիսի 2-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ - յուրաքանչյուր հինգշաբթի:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն