«Կրասնոդարը» հաղթում է առանց Մովսիսյանի


«Կրասնոդարը» հաղթում է առանց Մովսիսյանի

  • 11-04-2011 15:53:25   | Հայաստան  |  Սպորտ

Վերջին հանգստյան օրերին Ռուսաստանում կայացան ֆուտբոլի ազգային առաջնության 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» հերթական անգամ ուրախացրեց իր երկրպագուներին՝ սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասնելով «Ամկարի» նկատմամբ: Հանդիպման միակ գնդակն իր հաշվին գրանցեց Նեմանյա Տուբիչն, ով աչքի ընկավ 68-րդ րոպեին: Ցավոք, Յուրա Մովսիսյանն արդեն երկրորդ խաղն անընդմեջ հայտավորված չէր խաղին վնասվածքի պատճառով, որն ի դեպ ստացել է Հայաստան – Ռուսաստան հանդիպման ժամանակ: Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակել է 8 միավոր եւ ընդանում է առաջատարների թվում:
Նոյյան տապան  -   Սպորտ