Օրրանը դատարանում է


Օրրանը դատարանում է

  • 19-02-2024 13:08:48   | Հայաստան  |  Հայտարարություններ

 
Փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Օրրանի հարևանությամբ կառուցվող շենքի շինարարական աշխատանքների արգելքի վերացման պահանջով նախնական նիստը։
 
Նշենք, որ վարչական և Երևանի քաղաքացիական դատարանները կայացրել էին որոշում, որով պարտադրել էին կառուցապատողին կասեցնել ապօրինի շինարարությունը։
 
Սույն որոշումը բողոքարկվել էր պատասխանող կողմի՝ կառուցապատողի կողմից։
 
Հիշեցում
 
Դեկտեմբերի 11-ին Օրրան բարեգործական կազմակերպությունը հրավիրել էր մամումի ասուլիս ահազանգելու իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, կառուցվում է Օրրանից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր Օրրան հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։ 
 
 
Օրրանը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքների և երեխաների։ 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play