Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ


Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ

  • 20-02-2024 14:32:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
 
«Այսօր ես խնդրեցի Ռուսաստանի դեսպանին կանչել Ֆրանսիայի ԱԳՆ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
 
Բացի այդ, Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Նիդեռլանդների ԱԳՆ են կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տարաբրինին։ Այդ մասին X-ում հայտնել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Հանկե Բրյուինս Սլոտը՝ նշելով, որ ՌԴ դեսպանին կանչել է Նավալնիի մահվան համար պարզաբանում խնդրելու։
 
«Մենք հաստատակամորեն Ռուսաստանին կոչ ենք անում հանձնել Նավալնիի մարմինը նրա ընտանիքին և հարազատներին», - գրել է նա:
 
Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին։
 
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ռուս ընդդիմադիր գործչի ընտանիքին հայտնել են, որ նրա մարմինն իրենց կփոխանցվի երկու շաբաթ հետո։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը