Դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցներ․ Բայդենը չի բացառել Նավալնիի մահվան պատճառով Ռուսաստանի դեմ նոր սանկցիաները


Դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցներ․ Բայդենը չի բացառել Նավալնիի մահվան պատճառով Ռուսաստանի դեմ նոր սանկցիաները

  • 20-02-2024 16:00:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված գաղութում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ։
 
Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
 
«Մենք արդեն ունենք պատժամիջոցներ, բայց մենք դիտարկում ենք լրացուցիչ պատժամիջոցներ, այո»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
 
Ավելի վաղ, երբ հայտնի դարձավ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի մահվան լուրը, Բայդենը չնախատեսված ճեպազրույց ունեցավ, որի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմադիրի մահվան պատասխանատվությունը կրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
Միևնույն ժամանակ, լրագրողները հիշեցրել են Բայդենին 2021 թվականի նրա հայտարարությունը, որ Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին սպասվում են «կործանարար հետևանքներ», և խնդրել են պարզաբանել, թե ինչ հետևանքներ կլինեն այժմ։
 
Ջո Բայդենը ասել է, որ դիտարկում է «տարբերակների ամբողջ շրջանակը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play