ՋՈՐՋ ԲԵՆՍՈՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ԿԱՅԱՆԱԼՈՒ<br />


ՋՈՐՋ ԲԵՆՍՈՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ԿԱՅԱՆԱԼՈՒ

  • 25-11-2008 21:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան ջազի գերաստղ Ջորջ Բենսոնի երեւանյան համերգը չի կայանալու: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին «Հայկական ջազ - 70» գրասենյակից, համերգի չկայանալու պատճառը Ջորջ Բենսոնի` Մոսկվայում կայանալիք համերգի չեղյալ հայտարարումն է: Նախատեսված էր, որ մինչեւ Հայաստան ժամանելը (ուր նա հրավիրված էր մասնակցելու հայկական ջազի 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին) ամերիկացի երաժիշտը նոյեմբերի 29-ին մեկ համերգով հանդես էր գալու Մոսկվայում: Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք համերգը հանվել է: Ըստ նույն աղբյուրի, Ջորջ Բենսոնը ասել է, որ ինքը միայն մեկ համերգի համար չի կարող ժամանել «այդ տարածաշրջան»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play