Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին


Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին

  • 22-02-2024 13:12:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը կանգնած է անվտանգության լուրջ խնդրի առաջ՝ RTL հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն:
 
«Մեր պարտականությունն է օգնել Հայաստանին՝ ապահովել տարածքային ամբողջականությունն ու պաշտպանունակությունը: Շուտով Հայաստան կմեկնեմ՝ խորհրդարանականների և արդյունաբերողների մեծ պատվիրակությամբ»,- նշել է նախարարը։
 
Նա հստակեցրել է, որ Փարիզը ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին՝ միայն պաշտպանական նպատակով:
 
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան կլինի առաջինը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը