Ֆրանսիան այսօր Հայաստան կառաքի սպառազինության խմբաքանակ


Ֆրանսիան այսօր Հայաստան կառաքի սպառազինության խմբաքանակ

  • 22-02-2024 14:59:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. 2024թ. նախատեսված են նաև համատեղ զորավարժություններ։
 
Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է Le Figaro-ն։
 
Նշվում է որ սպառազինության խմբաքանակում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
 
«Այս մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին, երբ ստորագրվել էր հակաօդային պաշտպանության մտադրությունների, ինչպես նաև գիշերային տեսողության հեռադիտակի մասին պայմանագրերը։ 2024թ. նախատեսված են նաև համատեղ զորավարժություններ»,– գրում է պարբերականը։
 
Նշվում է, որ ռադիոլոկացիոն կայանները թույլ են տալիս թշնամու ինքնաթիռը հայտնաբերել 250 կմ հեռավորության վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։
 
Ինչպես նշում է Le Figaro–ն, Ֆրանսիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ ասվում է, որ Լեկորնյուի այցը Հայաստան կնպաստի երկու երկրի միջև պաշտպանության ոլորտում հարաբերությունների ամրապնդմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play