ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ<br /> ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ԱՆԸՆԴՄԵՋ ՆՎԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 25-11-2008 19:10:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԴՐԵԶԴԵՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին Դրեզդենում անցկացվող շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադային վերջին` 11-րդ, փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց ուժեղ կարգ ունեցող Չինաստանի ընտրանուն: Հաղթական միավորը Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղացին մրցակիցների հետ: Այդպիսով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 փուլից վաստակեց 19 միավոր, գրավեց առաջին տեղը` 2-րդ անգամ անընդմեջ նվաճելով չեմպիոնի կոչումը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play