Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը. ՀՀ ԱԱԾ


Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը. ՀՀ ԱԱԾ

  • 28-02-2024 12:59:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play