Բաքուն պետք է հասկանա, որ չենք հանդուրժի բռնություն ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, նրա կողքին ենք. Ֆաբիո Մասիմո Կաստալդո


Բաքուն պետք է հասկանա, որ չենք հանդուրժի բռնություն ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, նրա կողքին ենք. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

  • 28-02-2024 15:59:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:
 
«Մի քանի ամիս առաջ այստեղ՝ այս պալատում, մենք հյուրընկալեցինք վարչապետ Փաշինյանին, լսեցինք նրա օրինական դիրքորոշումը՝ գնալ եվրոպական ուղիով: Մենք նրան խոստացանք օգնել, բայց այդ օրվանից իրականում ոչինչ չի փոխվել:
 
Մենք պետք է անկեղծ լինենք: Եվրոպական խաղաղության այս հաստատությունը կարևորում է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նաև այն համարում է ոչ բավարար:
 
Եթե ցանկանում ենք պատշաճ պաշտպան լինել, պետք վստահ լինենք խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ:
 
Երկկողմ հարաբերությունների խնդիր կա։ Ռազմական ուժը, ինչպիսին Ադրբեջանն է, ագրեսիվ է մի պետության նկատմամբ, որը խիզախորեն փորձում է մտնել եվրոպական ժողովրդավարական ճամբար: Մենք չենք կարող թույլ տալ, որ զենքի ուժը գերիշխի:
 
Բաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Մենք շատ կոշտ կլինենք նրանց նկատմամբ:
 
Երևանը պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play