Բեռլինում վերսկսվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները


Բեռլինում վերսկսվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները

  • 29-02-2024 14:27:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բեռլինում վերսկսվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երեկ մեկնարկած բանակցությունները, X-ի իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
 
Երեկ կայացել է արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, որը հետո շարունակվել է եռակողմ ձևաչափով՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ։ Բացի այդ, Բերբոքն առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։
 
Միրզոյանի և Բայրամովի հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած քննարկումների ընթացքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը